Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում հակակառավարական բողոքի ցույցեր են


Ֆրանսիայում դարձյալ բողոքի ցույցեր են անցկացվել: Ավելի քան 200 քաղաքներում ու բնակավայրերում մարդիկ փողոցներ են դուրս եկել՝ դատապարտելով պետական ծախսերի կրճատումներն ու պահանջելով հարուստներից ավելի շատ հարկեր գանձել։

AP-ն հայտնում է՝ Փարիզում հազարավոր քաղաքացիներ երթ են իրականացրել, գործադուլի պատճառով փակվել է նաև Էյֆելյան աշտարակը։

Ցույցերի մասնակիցներն անցած ամիս պաշտոնում նշանակված վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուից պահանջում են հրաժարվել նախորդ վարչապետի օրոք մշակված բյուջետային միջոցառումներից: Քաղաքացիների պնդմամբ՝ ցածր աշխատավարձ ստացողների ու միջին խավի կյանքն էլ ավելի կբարդացնեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG