Ֆրանսիայում այսօր կկայանա Ուկրաինայի և եվրոպական անվտանգության հարցերով երկրորդ հանդիպումը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Նշվում է, որ հանդիպմանը կմասնակցեն եվրոպական երկրների ներկայացուցիչներ, որոնք ներկա չեն եղել առաջին՝ հունվարի 17-ի հանդիպմանը։
Reuters-ի երկու աղբյուրներ հայտնել են, որ հրավիրված երկրների թվում են Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան, Հունաստանը, Ֆինլանդիան, Ռումինիան, Շվեդիան, Բելգիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Կանադան և Նորվեգիան:
Որոշ երկրների ներկայացուցիչներ հանդիպմանը կմասնակցեն տեսակապի միջոցով։
Փետրվարի 17-ին կայացած առաջին արտակարգ գագաթնաժողովը հրավիրվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի կողմից, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Էր-Ռիյադում բանակցություններ են նախապատրաստում, որին հրավիրված չեն ԵՄ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները։
Փարիզյան հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Նիդեռլանդների և Դանիայի ղեկավարները։