Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհուրդը ՄՔԴ դատախազին կոչ է անում քննություն սկսել Ալիևի դեմ


Միջազգային քրեական դատարանը Հաագայում, արխիվ
Միջազգային քրեական դատարանը Հաագայում, արխիվ

Դիմումատուները պահանջում են կալանավորել Ադրբեջանի նախագահին:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ կոչ անելով հետաքննություն սկսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ։ Դիմումատուները պնդում են՝ Դատարանը պետք է հետաքննի 2020-23 թվականներին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված հանցագործությունները և պատասխանատվության կանչի մեղավորներին։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան պատճառ դարձավ 120 հազար հայերի արտագաղթի և նրանց մի քանի հազարամյա քաղաքակրթական ժառանգության կորստյան», - փաստում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, հավելելով՝ բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ադրբեջանի իշխանությունների կողմից կատարված վայրագությունները դասել են ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների շարքում։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ՄՔԴ դատախազին կոչ են անում Ադրբեջանի նախագահի և Լեռնային Ղարաբաղում կատարված հանցագործությունների մյուս մասնակիցների նկատմամբ կալանքի օրդեր տալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG