Ֆրանսիան դուրս բերեց զորքը Սենեգալում գտնվող իր վերջին երկու ռազմաբազաներից՝ ավարտին հասցնելով Փարիզի ռազմական ներկայությունը արևմտյան ու կենտրոնական Աֆրիկայում։
Հանդիսավոր արարողության ժամանակ ֆրանսիական ուժերի հրամանատար, գեներալ Պասկալ Իաննին Սենեգալի իշխանություններին է հանձնել ռազմաբազայի բանալիները, մինչ զինվորները բարձրացրել են Սենեգալի դրոշը՝ ազգային օրհներգի հնչյունների տակ:
Սենեգալի նախագահ Բասիրու Դիոմայե Ֆեյը անցյալ տարի էր հայտարարել, որ Ֆրանսիայի ռազմական բազաներն անհամատեղելի են Սենեգալի ինքնիշխանության հետ և պետք է փոխանցվեն տեղական իշխանություններին։
Փոխանցումը մինչ այժմ տեղի է ունեցել առանց միջադեպերի՝ ի տարբերութուն Մալիի, Բուրկինա Ֆասոյի և Նիգերի, որտեղից ռազմական խունտաներն ուժով դուրս մղեցին ֆրանսիացի զինվորերին և դիմեցին Ռուսաստանին՝ ջիհադիստական ապստամբությունների դեմ պայքարում օգնության համար։
Չադը, որ Արևմուտքի կարևոր դաշնակիցն է տարածաշրջանում՝ իսլամական զինյալների դեմ պայքարում, անցյալ տարի անակնկալ դադարեցրեց Փարիզի հետ պաշտպանական համագործակցության պայմանագիրը՝ ստիպելով ֆրանսիացի զինվորներին լքել երկիրը։