Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ամենայն հավանականությամբ, կհորդորի Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, որը կիրակի օրը ժամանում է Փարիզ, նվազեցնել առևտրային անհավասարակշռությունը և օգտագործել իր ազդեցությունը Ռուսաստանի վրա Ուկրաինայի պատերազմի հարցում, գրում է Reuters-ը։
Գործակալությունը միաժամանակ նշում է, որ Մակրոնի հույսերը դժվար թե հեշտությամբ իրականանան Եվրոպայի և Չինաստանի միջև առևտրային վեճերի սրման պահին:
Փարիզն աջակցում է Եվրամիության հետաքննությանը Չինաստանից էլեկտրամոբիլների արտահանման վերաբերյալ, Պեկինն, իր հերթին, հունվարին հետաքննություն է սկսել հիմնականում Ֆրանսիայում արտադրվող կոնյակի ներմուծման հարցով։ Այս քայլը շատերը գնահատել են պատասխան ԵՄ-ի հետաքննությունների աճող թվին:
Ֆրանսիան փորձել է Չինաստանին մղել Մոսկվայի վրա ճնշում գործադրելուն՝ դադարեցնելու գործողությունները Ուկրաինայում, սակայն գրեթե անարդյունավետ. անցյալ տարի Մակրոնի՝ Պեկին այցից հետո Սին առաջին անգամ զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։
Սա Չինաստանի նախագահի առաջին այցն է տարածաշրջան վերջին հինգ տարում: Սին այնուհետև կմեկնի Ռուսաստանին բարեկամ Սերբիա և Հունգարիա: