Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ հինգշաբթի կկանգնի Եվրախորհրդարանի անվստահության քվեարկության առաջ, հայտնում է Politiko-ն՝ հղում անելով վեց անուն պաշտոնյայի։
Եթե անվստահության քվեարկությունը հաջողություն ունենա, ապա Հանձնաժողովն ամբողջությամբ պետք է հրաժարական տա, ինչն էլ կբերի 27 նոր եվրահանձնակատարների նշանակման բարդ գործընթացին։
Politiko-ն հայտնում է, որ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան քաղաքական խմբերի ղեկավարներին չորեքշաբթի երեկոյան հայտնել է ժամանակացույցի մասին։ Բանավեճը նախատեսված է երկուշաբթի, որին կմասնակցի նաև Ֆոն դեր Լայենը։ Դրան կհաջորդի քաղաքական խմբերի ղեկավարների քննարկում՝ իրենց դիրքորոշումները ներկայացնելու համար։
Ռումինացի աջակողմյան պատգամավոր Գեորգե Պիպերեան անվստահության առաջարկ է ներկայացրել անցյալ շաբաթ՝ հավաքելով անհրաժեշտ թվով ստորագրություններ, նշում է լրատվամիջոցը և հավելում. - «Նրա դժգոհությունն առաջացրել են 2021-ի՝ Ֆոն դեր Լայենի և դեղագործական հսկա Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբեր Բուրլայի միջև փոխանակված գաղտնի հաղորդագրությունները, որոնք վերաբերել են կորոնավիրուսի համավարակի գագաթնակետին՝ Եվրոպային պատվաստանյութեր տրամադրելուն»։