Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա հրամանագրով «Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը» դուրս բերվեց պաշտպանության նախարարության ենթակայությունից։ Այդ կառույցը զբաղվում է զենքի վաճառքով և արտահանմամբ։
Ինագուրացիայից հետո Պուտինը վերանշանակում է կառավարության կազմն ու դաշնային ծառայությունները, որտեղ գրեթե ամեն ինչ նույնն է մնում։