Մատչելիության հղումներ

Եվրոպական հանձնաժողովը բոյկոտում է Հունգարիայի վեցամսյա նախագահությունը


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բրյուսելում, 3-ը փետրվարի, 2020թ․
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բրյուսելում, 3-ը փետրվարի, 2020թ․

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չեղարկել է եվրահանձնակատարների այցը Հունգարիա, երեկ ուշ երեկոյան հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա և Պեկին այցերից հետո Եվրահանձնաժողովը հայտարարեց Եվրամիությունում Հունգարիայի նախագահությունը բոյկոտելու մասին։

Ռոտացիոն կարգով Հունգարին հուլիսի 1-ին վեց ամսով ստանձնել է Եվրոպական խորհրդի նախագահությունը։

«Հաշվի առնելով Հունգարիայի նախագահության սկզբի հետ կապված վերջին իրադարձությունները՝ նախագահը որոշել է, որ Եվրահանձնաժողովը կներկայացնեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներ միայն խորհրդի ոչ պաշտոնական նիստերին։ Իսկ Եվրահանձնաժողովի այցը Հունգարիա չի կայանա», - X-ում գրել է Մամերը։

Հուլիսի 1-ից Եվրոպական խորհրդի նախագահությունը ստանձնելուց անմիջապես հետո վարչապետ Վիկտոր Օրբանը ացելել է Կիև, Մոսկվա, Պեկին՝ այդ երկրների ղեկավարների հետ քննարկելով Ուկրաինայի հակամարտությունը։

Նա իր հանդիպումներն անվանել է «խաղաղության առաքելություն»։ Սակայն Բրյուսելը հայտարարել է, որ նա ԵՄ անունից բանակցելու լիազորություն չունի։

Politico պարբերականը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, երեկ գրել էր, որ ԵՄ արտգործնախարարները պատրաստվում են բոյկոտել օգոստոսի 28-ից 29-ը Բուդապեշտում նախատեսված գագաթաժողովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG