Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Եվրամիությունը պատրաստվում է 12 մլն եվրո աջակցություն տրամադրել Երևանին՝ օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարի, կիբեռանվտանգության համար։ Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը շեշտեց, որ աջակցությունը նպատակ ունի բարձրացնել հայաստանյան ինստիտուտների կարողությունները՝ կանխատեսելու և արձագանքելու հիբրիդային սպառնալիքներին:
«Ստեղծել վաղ նախազգուշացման և արագ արձագանքման ուժեղ մեխանիզմներ FIMI-ի՝ օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության դեմ: Աջակցել վստահելի, փաստերի վրա հիմնված նարատիվներին, որոնք ընդգծում են կայունությունը, անվտանգությունը և այլն։ Աշխատելով լրատվամիջոցների հետ, ներգրավել և զինել քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին որպես ակտիվ գործընկերներ FIMI-ի դիմակայունության հարցում, ուժեղացնել համագործակցությունը ԵՄ կառույցների հետ», - ասաց Կոսը:
Ըստ եվրոպացի պաշտոնյայի՝ 12 մլն եվրոյի աջակցությունը կօգնի Հայաստանին ընտրություններին ընդառաջ հակահարված տալու կամ ավելի դիմացկուն լինելու ռուսական ապատեղեկատվության դեմ։