Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովն Ուկրաինային կտրամադրի մինչև 39 միլիարդ դոլարի նոր վարկ


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համատեղ ասուլիսին, Կիև, 20-ը սեպտեմբերի, 2024թ.
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համատեղ ասուլիսին, Կիև, 20-ը սեպտեմբերի, 2024թ.

Եվրահանձնաժողովը Ուկրաինային կտրամադրի մինչև 39 միլիարդ դոլարի նոր վարկ, այսօր Կիևում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ որակելով այն որպես «ԵՄ ևս մեկ կարևոր ներդրում Ուկրաինայի վերականգնման գործում»։

«Ռուսական անողոք հարձակումները մի բան են նշանակում՝ Ուկրաինան ԵՄ-ի շարունակական աջակցության կարիքն ունի», - X-ում գրառում է արել ֆոն դեր Լայենը։

Համատեղ մամուլի ասուլիսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան ծրագրում է այդ միջոցներն օգտագործել հակաօդային պաշտպանության, էներգետիկայի և ներքին սպառազինությունների գնման համար։ Զելենսկին ավելացրել է, որ երկրի «հաղթական ծրագիրը» կախված է դաշնակիցների արագ որոշումներից։

XS
SM
MD
LG