Եվրահանձնաժողովը կառաջարկի արագացնել ռուսական հանածո վառելիքի ներկրումից փուլային հրաժարումը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո:
Ֆոն դեր Լայենը հայտնել է, որ նրանք զրուցել են Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը լրացուցիչ միջոցներով ուժեղացնելու համատեղ ջանքերի ամրապնդման շուրջ:
Նա նաև ասել է, որ Եվրահանձնաժողովը շուտով կներկայացնի պատժամիջոցների իր 19-րդ փաթեթը, որն ուղղված է կրիպտոարժույթին, բանկերին և էներգետիկային:
Եվրամիությունը նախկինում մտադիր էր մինչև 2028 թվականի հունվարի 1-ը դադարեցնել ռուսական նավթի և գազի գնումները, սակայն Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է համարժեք պատժամիջոցներ սահմանի Մոսկվայի դեմ: