Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովի խոսնակը՝ «Ազատության» և «Ամերիկայի ձայն»-ի շուրջ վերջին զարգացումների մասին


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լոգոն
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լոգոն

«Մենք հաստատում ենք, որ այդ լրատվամիջոցներին տեսնում ենք որպես ճշմարտության, ժողովրդավարության և հույսի փարոս՝ աշխարհի միլիոնավոր մարդկանց համար», - հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակը՝ անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայն»-ի շուրջ վերջին զարգացումներին։

«Եվ, իհարկե, չմիջնորդավորված բովանդակության և կեղծ լուրերի դարաշրջանում լրագրությունն ու մամուլի ազատությունը, որը դուք բոլորդ ներկայացնում եք, կենսական նշանակություն ունեն ժողովրդավարության համար, և այս որոշումը ծառայելու է մեր ընդհանուր հակառակորդների շահերին», - ընդգծել է խոսնակը։

«Ինչ վերաբերում է այս հարցին առնչվող հետագա քննարկումներին, ապա մենք նաև հասկանում ենք, որ այդ հարցը բարձրացվելու է Արտաքին գործերի նախարարների խորհրդում», - ասել է Եվրահանձնաժողովի խոսնակը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 4-ին յոթ դաշնային գործակալություններ կրճատելու հրամանագիր է ստորագրել։ Դրանց թվում նաև ԱՄՆ գլոբալ լրատվամիջոցների գործակալությունն է (USAGM), որը վերահսկում է «Ազատություն ռադիոկայան» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։

Հրամանի հրապարակումից ժամեր անց լրատվամիջոցները տարածեցին USAGM-ի նամակը, համաձայն որի՝ Կոնգրեսի հաստատմամբ հատկացվող դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, դադարեցվել է:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG