Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հերթական նիստն է անցկացրել: Օրակարգում ընդգրկված էին հինգ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում գործող մաքսային կանոնակարգերի վերաբերյալ:
Հայաստանի փոխվարչապետ Մհերի Գրիգորյանը տեսակապով մասնակցել է նիստին:
Հայաստանի խորհրդարանը մարտին ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը։
Մոսկվան ասում է, թե «Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկը նշանակում է նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկ»՝ զգուշացնելով՝ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ: