Մատչելիության հղումներ

Եթե Ռուսաստանը մերժի հրադադարի համաձայնությունը, խիստ պատժամիջոցներ կկիրառենք. ԱՄՆ սենատոր


Եթե Ռուսաստանը մերժի, ապա խիստ պատժամիջոցներ կկիրառենք նրանց նկատմամբ, X-ի իր էջում գրել է Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը՝ անդրադառնալով Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հետ ձեռքբերված հրադադարի համաձայնությանը։

Սենատորը գրել է, որ ինքը Կոնգրեսի հաստատած պատժամիջոցներ կմտցնի, որոնք կվերաբերեն ոչ միայն Ռուսաստանին, այլև այն երկրներին, որոնք գնում են ռուսական ապրանքներ, ներառյալ նավթ, գազ և ուրան։

«Վաղուց ժամանակն է, որ Ռուսաստանն զգա ճնշող տնտեսական ցավ, որպես Ուկրաինա դաժան ներխուժման պատասխան», -գրել է Լինդսի Գրեհեմը։

Ուկրաինան երեկ համաձայնել էր 30-օրյա հրադադարի առաջարկին՝ պայմանով, որ Ռուսաստանը ևս կընդունի այն։ Մոսկվայից առայժմ չեն շտապում հստակություն մտցնել: Կրեմլի խոսնակն ասել է՝ ոչինչ մեկնաբանել չեն կարող, քանի դեռ ԱՄՆ-ից մանրամասն տեղեկություն չեն ստացել բանակցությունների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG