Մատչելիության հղումներ

«Եթե ​​ամերիկացիները չարիք գործեն, հզոր հակահարված կստանան»․ Իրանի գերագույն առաջնորդ


Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի

«Եթե Ամերիկան չարիք գործի, անպայման ուժգին հակահարված կստանա», - ըստ իրանական Mehr գործակալության, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։

«Նրանք սպառնում են ինչ-որ վատ բան անել, մենք չենք կարծում, բայց եթե դրսից չարիք գործեն, ինչը քիչ հավանական է, հզոր հակահարված կստանան։ Մեր պատասխանը կոշտ կլինի», - ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Թրամփը մարտի 12-ին նամակ է ուղարկել Իրանին՝ առաջարկելով բանակցել միջուկային ծրագրի շուրջ նոր գործարք կնքելու համար, միաժամանակ սպառնալով, թե դրա այլընտրանքը խնդրի ռազմական լուծումը կլինի։

2018 թվականին Թրամփի օրոք ԱՄՆ-ն միակողմանի դուրս եկավ միջուկային համաձայնագրից և պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի նկատմամբ։ Հիմա էլ հայտարարում է, թե մտադիր է Իրանի դեմ ճնշումը հասցնել առավելագույն մակարդակի, որպեսզի Թեհրանի հրաժարվի միջուկային նկրտումներից։ Իրանը պնդում է, թե այս պայմաններում բանակցություններն անիմաստ են։

Անցած շաբաթավերջին Իրանը պատասխանեց Թրամփի նամակին։ Երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ պատրաստ են անուղղակի շփումների՝ մերժելով Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցությունները։ Ավելի ուշ երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասաց, որ Թեհրանը մերժել է Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցությունները։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG