Մատչելիության հղումներ

Էստոնիայում անօդաչու թռչող սարք է խոցվել

Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուր, արխիվ
Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուր, արխիվ

«Էստոնիայի օդային տարածքում անօդաչու թռչող սարք է խոցվել», - հաղորդում է այդ երկրի հանրային հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարար Հաննո Պևկուրին։

Նախարարի խոսքով՝ անօդաչուն խոցվել է Էստոնիայի հարավում՝ Վիրտսյարվ լճի մերձակայքում։

«Դրոնի տեղաշարժի մասին առաջին տեղեկությունները մենք ստացել ենք Լատվիայի պաշտպանության ուժերից։ Դրանից հետո ՆԱՏՕ-ի բալթյան առաքելության կազմում գործող կործանիչներից մեկը խոցել է ԱԹՍ-ն», - հայտարարել է նախարարը՝ չբացահայտելով, սակայն, թե որ երկրի դրոնն է դա եղել և որ ուղղությամբ է շարժվել։

XS
SM
MD
LG