Մատչելիության հղումներ

«Ես վարչապետի պաշտոնին թեկնածու ունեմ, իհարկե ունեմ». Գագիկ Ծառուկյան

«Ես վարչապետի պաշտոնին թեկնածու ունեմ, իհարկե ունեմ»,- երեկ երիտասարդների հետ հանդիպմանը ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա նշել է, որ մոտ ժամանակում կներկայացնի, թե ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին. «Շատ գեղեցիկ, անակնկալներով»,- ասել է Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդն այս պահին քաղաքական քննարկումների մեջ է տարբեր ուժերի և քաղաքական գործիչների հետ:

Նրա խոսնակն «Ազատությանը» փոխանցել էր, որ առայժմ չեն քննարկել՝ դաշինքով, թե կուսակցությունով են մասնակցելու ընտրություններին: Այս պահին մշակում են «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, որն էլ ամենայն հավանականությամբ կդառնա Ծառուկյանի նախընտրական ծրագիրը:

Մինչ ԲՀԿ առաջնորդը կհայտարարի, թե ինչ ֆորմատով է մասնակցելու ընտրություններին, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն օրերս «Ազատությանը» տեղեկացրեց, որ այս պահին քաղաքական կոնսոլիդացա է տեղի ունենում Ծառուկյանի շուրջ և իր ուժն էլ ԲՀԿ առաջնորդի հետ է մասնակացելու ընտրություններին. «Միանշանակ, կարող եմ պնդել, որ խորհրդարանում կհայտնվենք ...միանգամայն, հաղթահարելի է դա»,- հայտարարել էր Սուրեն Սուրենյանցը:

XS
SM
MD
LG