Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հայտարարել է, որ չնայած իր լիազորությունների ժամկետի ավարտին՝ ինքը «շարունակում է կատարել նախագահի պարտականությունները»։
Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է իր գրասենյակի բացման ժամանակ՝ պնդելով, որ դա «նախագահի նստավայր հանդիսացող Օրբելյանների պալատի շարունակությունն է»։
Զուրաբիշվիլին նաև հայտարարել է, որ առաջիկա օրերին մեկնելու է Միացյալ Նահանգներ՝ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով։
«Ես շարունակում եմ շփումները նաև եվրոպացի գործընկերների հետ, որոնք չեն ճանաչում Վրաստանի գործող խորհրդարանը, կառավարությունն ու «Վրացական երազանքի» նախագահին», - պնդում է Զուրաբիշվիլին։
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ գործող նախագահի լիազորությունները դադարեցվում են պետության նոր ղեկավարի երդմնակալությունից հետո։ Իսկ նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիիի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2024-ի դեկտեմբերի 29-ին։