1994 թվականից Բելառուսը ղեկավարող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր խոստովանել է, որ իր պաշտոնավարումը սովորականից երկար է ձգվում։
«Ես, իհարկե, փոքր-ինչ երկար մնացի իշխանության ղեկին, բայց մի քիչ էլ համբերեք։ Ես խոստացել էի, որ իշխանության կբերեմ նոր սերնդին, և դա գործանականում արդեն իսկ տեղի է ունեցել»,-հայտարարել է Լուկաշենկոն։
Մինսկի ցուցահանդեսային կենտրոնում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ Բելառուսի նախագահը նշել է, որ կառավարիչների նոր սերնդին իշխանության ղեկը հանձնելուց հետո կարևոր է, որ նրանց կողքին «նաև փորձառու գործիչներ լինեն»։