Մատչելիության հղումներ

«Ես չեմ կարող գնալ Մոսկվա». Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Կիև՝ բանակցությունների, ընդգծելով, որ ինքը չի կարող գնալ Մոսկվա։

«Նա կարող է գալ Կիև։ Ես չեմ կարող գնալ Մոսկվա, երբ իմ երկիրը հրթիռների տակ է, ամեն օր հարձակման տակ է։ Ես չեմ կարող գնալ ահաբեկչի մայրաքաղաք», - ABC News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին հավելել է, որ Պուտինի՝ Մոսկվայում հանդիպելու առաջարկը նպատակ ունի հետաձգել բանակցային գործընթացը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը «խաղեր է խաղում Միացյալ Նահանգների հետ» և հասկանում է Մոսկվայում հանդիպման անհնարինությունը։

Զելենսկին՝ Մոսկվա մեկնելու Պուտինի առաջարկի մասին
please wait

No media source currently available

0:00 0:01:07 0:00

Այս շաբաթ Պուտինը հայտարարել է Զելենսկիի հետ Մոսկվայում հանդիպելու իր պատրաստակամության մասին։ «Եթե ինչ-որ մեկը իսկապես ցանկանում է հանդիպել մեզ հետ, մենք պատրաստ ենք։ Դրա համար լավագույն վայրը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքն է՝ հերոս քաղաք Մոսկվան», - սեպտեմբերի 5-ին Արևելյան տնտեսական ֆորումում ասել է Ռուսաստանի նախագահը։

Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ նման հանդիպման մեջ մեծ իմաստ չի տեսնում, բայց պատրաստ է ընդունել Զելենսկիին և նրան անվտանգության երաշխիքներ տրամադրել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG