Մատչելիության հղումներ

«Էս բոլորն անում է նախկին խմբագիր մարդը». «Հրապարակ» օրաթերթի խմբագրականը՝ քրեական վարույթի հիմք

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի խմբագրականի հիման վրա Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել՝ զանգվածային լրատվամիջոցների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով:

Խմբագրականը Արմինե Օհանյանը գրել է շուրջ 2 տարի առաջ՝ 2024 -ի վերջին, քրեական գործը հարուցվել է մեկ տարի առաջ, սակայն օրաթերթի գլխավոր խմբագիրն այսօր առաջին անգամ էր հարցաքննության կանչվել:

Քննչական կոմիտեն առայժմ տեղեկություն չի տրամադրել այս գործի վերաբերյալ։

Օհանյանը, որ նախաքննական գաղտնիքից ելնելով չի կարող շատ փակագծեր բացել, պնդում է՝ իր խմբագրականում իշխանությունը բռնության զավթելու որևէ կոչ չի եղել.

«Ինչ ասեմ, ամենացավալին այն է, որ էս բոլորն անում է նախկին խմբագիր մարդը, որը ամբողջ կյանքում լրագրող է աշխատել, որի գրած բոլոր հրապարկումները շատ ավելի շատ բռնության կոչեր են պարունակել, քան իմ այդ նյութը, որի հիման վրա ինձ այսօր կանչել էին Քննչական կոմիտե»,- «Հրապարակի» գլխավոր խմբագիրն ասում է՝ դեռ չգիտեի, թե ում հաղորդման հիման վրա է վարույթ հարուցվել:

«Հիմա մենք էսպիսի դանոսի ժամանակներում ենք ապրում, դանոսի»,- ասում է «Հրապարակի» գլխավոր խմբագիրը։

Օհանյանը չի բացառում, որ նախընտրական այս շրջանում փորձ է արվում իրեն վախեցնել և լռեցնել. «Գուցե նաև դա էր նպատակը, որ վախեցնեն, բայց իմ վախը բռնած է, անիմաստ գործողություններ են»,- ընդգծում է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում.

XS
SM
MD
LG