Մատչելիության հղումներ

Երուսաղեմի Հայոց պատրիարքն օգնության խնդրանքով դիմել է Իսրայելի վարչապետին


Պատրիարք Նուրհան Մանուկյան, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, կոլաժը՝ Սրբոց Հակոբյանց միաբանության ֆեյսբուքյան էջից
Պատրիարք Նուրհան Մանուկյան, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, կոլաժը՝ Սրբոց Հակոբյանց միաբանության ֆեյսբուքյան էջից

Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից Հայոց պատրիարքության գույքի բռնագրավման անարդար որոշման և Պատրիարքությանը պարտադրվող անտրամաբանական ահռելի պարտքի առնչությամբ Պատրիարք Նուրհան Մանուկյանը նամակ է հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, հաղորդում Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունը:

Պատրիարքն իր նամակում մասնավորապես հորդորում է Իսրայելի վարչապետին միջամտել հարցին, դադարեցնել Հայոց պատրիարքության դեմ Երուսաղեմի քաղաքապետարանի ձեռնարկած գործողությունները և խնդրին լուծում տալու նպատակով վերսկսել իր կողմից նշանակված կառավարական հանձնախմբի հետ հանդիպումները, ասված է հաղորդագրությունում:

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն ահազանգում է, որ քաղաքապետարանը, որպես պատճառ նշելով 1994 թվականից գոյացած հարկային պարտքը, պատրաստվում է բռնագրավել Պատրիարքարանի սեփականություններ: Պատրիարքությունը բողոք է ներկայացրել դատարան, որի մերժման դեպքում կարող է զրկվել իրեն դարերով պատկանող ունեցվածքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG