Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Տաջիկստանում. մահացել է երեք տարեկան երեխա


Տաջիկստանի արևելքում ապրիլի 13-ին Ռիխտերի սանդղակով մինչև հինգ բալլ ուժգնությամբ չորս երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի սեյսմոլոգիական ծառայությունը։ Փլատակների տակ երեխա է մահացել:

Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 09:24-ին՝ հինգ բալ ուժգնությամբ, երկրորդը՝ 12:14-ին, երրորդը՝ 13:33-ին։

Երկրաշարժի հետևանքով ավերվել է 29 բնակելի շենք և դպրոց։ Ամենաշատը տուժել է Ռեշտի շրջանը։

Տաջիկստանի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի (CECS) ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով՝ երեք տարեկան երեխա է մահացել։

Ըստ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) կայքում տեղադրված տվյալների՝ ապրիլի 14-ի գիշերը Տաջիկստանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 4,5 մագնիտուդ ուժգնությամբ։

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Ռաշտ քաղաքից 23 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հինգ կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չկան։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG