Իսրայելի հյուսիսում գտնվող Կեսարիա քաղաքում շաբաթ օրը երկու ռումբ է արձակվել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան ուղղությամբ և ընկել այգում, հայտնում է ոստիկանությունը։
Ո՛չ Նեթանյահուն, ո՛չ նրա ընտանիքը այնտեղ չեն եղել, և ավերածություններ չեն գրանցվել, ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ միջադեպը հատել է «բոլոր կարմիր գծերը»:
«Իսրայելի վարչապետին, ում սպառնում են Իրանը և նրա վստահորդները, որոնք փորձում են սպանել նրան, չի կարող ենթարկվել նույն սպառնալիքներին տանը», - ասել է Կացը:
Նա նաև կոչ է արել անվտանգության և իրավապահ մարմիններին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։
Հոկտեմբերին ևս հարձակում էր գրանցվել՝ անօդաչու թռչող սարք էր արձակվել Կեսարիայում գտնվող վարչապետի տան ուղղությամբ, վնասներ չէին գրանցվել։
Հյուսիսում իսրայելական ուժերը 2023 թվականի հոկտեմբերից փոխադարձ հարվածների մեջ են լիբանանյան «Հեզբոլահ» զինված խմբավորման հետ, որն ԱՄՆ-ում ահաբեկչական կառույց է ճանաչվել, մինչդեռ ԵՄ-ն միայն նրա զինված թևն է ներառել իր սև ցուցակում, բայց ոչ քաղաքականը։
Ոչ ոք չի ստանձնել շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը։