Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ քննարկել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթի հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:
Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող թեմաների:
Նիկոլ Փաշինյանը և Էմանյուել Մակրոնը ևս մեկ անգամ ընդգծել են, որ երկկողմ փոխգործակցությունը ունի ռազմավարական նշանակություն ու պատրաստակամություն հայտնել շարունակելու հետևողական քայլերն այդ ուղղությամբ:
Նրանք քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության հարցրեր: Մակրոնը շեշտել է Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանի տարածքային ինքնիշխանությանն ու խաղաղության ամրապնդմանը: Մտքեր են փոխանակվել TRIPP նախագծի և տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ: Վարչապետն անդրադարձել է իրականացվող աշխատանքների ընթացքին:
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգով հարաբերությունների հետևողական ընդլայնումը: