Մատչելիության հղումներ

Մեր հարաբերությունները որևէ բան չի կարող խարխլել․ Ահմադիանը՝ Գրիգորյանին


Լուսանկարը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակի

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին:

Ըստ հայկական կողմի՝ Գրիգորյանն ընդգծել է բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը՝ հիմնված Հայաստան-Իրան երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության վրա, Ահմադիանն իր հերթին նշել է, որ երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային գործընթացներին և այդ համատեքստում Հայաստան-Իրան գործակցության հեռանկարները, նախանշել համագործակցության նոր ուղիները:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը Երևան է ժամանել հունվարի 8-ին՝ Բաքվից։ Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման օրակարգից շատ մանրամասներ չեն հաղորդվում, միայն նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG