Մատչելիության հղումներ

Երկաթուղին «պայթեցրել էին ռուսական գործակալները». Տուսկ


Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը այսօր երկրի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ լեհական հատուկ ծառայություններին հաջողվել է բացահայտել Վարշավա-Լյուբլին երկաթուղու հատվածներից մեկի պայթեցման համար պատասխանատու անձանց ինքնությունը։

«Երկուսն էլ Ուկրաինայի քաղաքացիներ են, որոնք, սակայն, երկար ժամանակ է, ինչ համագործակցում են ռուսական հետախուզության հետ»,- ասել է Տուսկը՝ նշելով նաև, որ երկաթուղու պայթեցումից հետո կասկածյալները լքել են երկիրը՝ անցնելով Բելառուս։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ի երեկոյան՝ երկաթուղային հաղորդակցության տևական խափանման պատճառ դառնալով։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG