«Մինչև տարվա վերջ մենք թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները», - խորհրդարանում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Թրամփի ուղու» ճանապարհային քարտեզը:
Ըստ Փաշինյանի՝ 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնեն, իսկ երկրորդ կեսին պետք է սկսեն շինարարական աշխատանքները: Պլանը սա է, և ամեն ինչ կանեն, որ այս ժամանակացույցն աշխատի, բայց գուցե շեղումներ լինեն, նշեց նա:
Վարչապետը նաև մանրամասներ ներկայացրեց երկաթուղու և ճանապարհներին մասով.
«Ես կարող եմ հստակ ասել, թե երկաթուղին որտեղով է անցնելու՝ երկաթուղին անցնելու է Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղու երթուղով, որովհետև ուրիշ տեղով երկաթուղի կառուցելը իրատեսական չէ:
Ես կարող ասել՝ գազամուղը անցնելու է դրանից էականորեն հյուսիս, էլեկտրական գծերը անցնելու են էականորեն հյուսիս»:
Ավտոճանապարհների հետ կապված՝ մեծ հավանականությամբ այդ ճանապարհները կինտեգրենք Հյուսիս-հարավի ճանապարհներին:
Նավթամուղի հետ կապված հստակ չենք կարող ասել, կախված է նաև նավթի միջազգային գներից»:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ այս նախագիծը իրականացվելու է և շատ արագ տեմպերով: