Մատչելիության հղումներ

Երևանը պատրաստ է անհապաղ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը. փոխարտգործնախարար


Հայաստանը, չնայած առկա բոլոր մարտահրավերներին, վճռական ջանքեր է գործադրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար` հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության սկզբունքը, որոնք փոխադարձաբար հարգելու հանձնառությունը Հայաստանն ու Ադրբեջանը ստանձնել են Ալմա-Աթայի հռչակագրով, այսօր Գորիսում հայտարարեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:

Նա նշեց, որ Հայաստանը հետևողականորեն հանձնառու է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Հիշեցնելով, որ Երևանն ու Բաքուն արդեն իսկ հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին, Կոստանյանը վերահաստատեց. «Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել և հետագայում վավերացնել այն»:

«Կարող եմ վստահեցնել, որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ, ուղիղ և ամենակարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն է ու վավերացումը, որով խաղաղ համակեցութան դարաշրջան կբացվի մեր տարածաշրջանում»:

Փոխարտգործնախարարը շեշտեց՝ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացումը Սյունիքում ևս խաղաղության և համագործակցության հստակ ուղերձ է պարունակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG