Երևանը հավատում է, որ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը, Վրաստանում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ հարավկովկասյան տարածաշրջանն իսկապես կարող է խաչմերուկ դառնալ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը, «Թրամփի երթուղին» մեզ առաջընթացի շատ հնարավորություններ են տալիս», - վրաց գործընկերոջ հետ զրույցում ասել է Միրզոյանը:
Նրա խոսքով՝ Եվրոպան և Կենտրոնական Ասիան միմյանց կմիավորվեն վրացական երկաթուղու միջոցով:
Միրզոյանն ասել է, որ քննարկել են նաև գործարար շրջանակներին վերաբերող հարցեր, ինչի շուրջ կպայմանավորվեն: