Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունության ապահովմանը, Թբիլիսիում ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համոզմունք է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման շուրջ:
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
Վարչապետ Փաշինյանը վաղը մասնակցելու է «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին, որի հյուրերից է նաև Ադրբեջանի վարչապետը: