Մատչելիության հղումներ

Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է․ Գալուզին


Ռուսաստանի առաջարկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարթակ տրամադրելու վերաբերյալ, ուժի մեջ է մնում, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ՝ Գալուզինն ասել է Հայաստանի անկախության օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։

ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ ռուսական կողմը հատուկ նշանակություն է տալիս երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Ակնհայտ է, որ մեր ծրագրերը կյանքի կոչելու համար դեռ շատ անելիքներ կան։ Մենք պատրաստ ենք Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը՝ մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար», - նշել է Գալուզինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը արդյունավետ դեր է խաղացել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացում։ Իր հերթին, Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը նույնպես կարևորել է ռուսական դիվանագիտության ներդրումը կարգավորման գործընթացում, այն անվանելով՝ «առանձնահատուկ», - հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG