Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ


Բողոքի ակցիայի 6-րդ գիշերը Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ, 4-ը դեկտեմբերի, 2024թ․
Բողոքի ակցիայի 6-րդ գիշերը Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ, 4-ը դեկտեմբերի, 2024թ․

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել երեկ ուշ երեկոյան Թբիլիսիի խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների նկատմամբ։

Ներքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 3-ին հայտարարել էր, որ բողոքի ակցիայի «ագրեսիվ անդամները» Թբիլիսիի կենտրոնում հավաքվելուց հետո անօրինական և բռնի գործողություններ են իրականացնում, տարբեր բնույթի առարկաներ ու դյուրավառ իրեր են նետում իրավապահների ուղղությամբ։

ՆԳՆ հայտարարությունից հետո, հատուկ ջոկատայինները սկսել են ցրել խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին։

Թբիլիսի, 4-ը դեկտեմբերի, 2024թ․
Թբիլիսի, 4-ը դեկտեմբերի, 2024թ․

Դեկտեբերի 3-ին տեղեկան ժամանակ երեկոյան 23:30-ի սահմաններում. ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել՝ ցուցարարներին խորհրդարանի շենքից հեռացնելու համար։ Հատուկ ջոկատայինները նաև պարբերաբար արցունքաբեր գազ են արձակել։

Կառավարության հեռացման պահանջով արդեն յոթ օր է հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիի փողոցներում բողոքի ցույցեր են անցկացնում, որոնք ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով։ Տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել ոստիկանական հատուկ միջոցների՝ ջրցան մեքենաների, արցունքաբեր գազի կիրառման հետևանքով, ավելի քան 250 ցուցարար է ձերբակալվել:

XS
SM
MD
LG