Մատչելիության հղումներ

Էրդողանը Սիրիայից աջակցություն է ակնկալում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարում


Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի նոր ղեկավարությունը հավատարիմ է երկրում անջատականներին արմատախիլ անելուն։ Անկարան ավելի վաղ հայտարարել է, որ իր զինվորականները «չեզոքացրել են» երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 32 անդամների:

Անցյալ ամիս Թուրքիային մոտ խմբավորումների ապստամբությունը տապալեց Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին: Այդ ժամանակվանից ի վեր Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական ուժերը հյուսիսում պարբերաբար բախվում են քրդական ուժերի հետ, որոնք Անկարան համարում է ահաբեկիչներ:

«Սիրիայի նոր վարչակազմը չափազանց վճռական դիրքորոշում է ցուցաբերում երկրի տարածքային ամբողջականության և միասնական կառուցվածքի պահպանման հարցում»,- ասել է նա, հավելելով, - «Նրանք կբախվեն Թուրքիայի երկաթե բռունցքին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG