Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրողանը խստորեն դատապարտել է «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը և խոստացել Թուրքիայի հետագա աջակցությունը Գազայի հատվածին։
X սոցցանցում նա գրել է, որ Հանիեի սպանության նպատակն է խարխլել Գազայի դիմադրությունը և պաղեստինցիների արդար պայքարը։
ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ը հաստատել է իրենց առաջնորդի սպանությունը Թեհրանում, ուր նա մեկնել էր Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով։