Հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև:
Ըստ պաշտոնական Բաքվի՝ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանն ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Թուրքիայի նախագահական նստավայրի հաղորդմամբ՝ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե ինքը ուշադրությամբ հետևում է խաղաղության շուրջ բանակցություններին և ակնկալում է, որ այն կլինի վերջնական՝ «կայուն խաղաղություն և բարգավաճում բերելով Հարավային Կովկասին»։
Երկու առաջնորդները նաև պայմանավորվել են համատեղել ջանքերը՝ Սիրիայում Ասադի վարչակազմի տապալումից հետո տնտեսական զարգացմանը նպաստելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ