Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը դիմել է Ստամբուլի դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդահանրապետականի առաջնորդ Օզգյուր Օզելի դեմ։ Այս մասին հաղորդում է АFP գործակալությունը, որի տեղեկություններով՝ Էրդողանի ներկայացրած հայցի պատճառը Օզելի օրերս հնչեցրած հայտարարությունն էր։
Դրանում նա Թուրքիայի նախագահին անվանել էր «խունտայի պարագլուխ»։