Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոլմաբահչեի նախագահական նստավայրում ընդունել է Ստամբուլում «3+3»-ի շրջանակներում գտնվող Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտգործնախարարներին։
Ըստ թուրքական «Անադոլու»-ի՝ այս ընդունելության ժամանակ քննարկվել են Հարավային Կովկասում ընթացող խաղաղ գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։
Էրդողանն, ըստ լրատվական գործակալության, ասել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս հարթակին, որը ստեղծվել է տարածաշրջանային խնդիրները երկխոսության միջոցով լուծելու ըմբռնումով։
«3+3»-ի 3-րդ հանդիպումը մեկնարկել է կեսօրին Ստամբուլում. ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած տարածաշրջանային համագործակցության այս ձևաչափին հարավկովկասյան երեք երկրներից միայն Վրաստանը չի մասնակցում։ Ընդգրկված են նաև Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։
Ընդհանուր հանդիպումից զատ, այսօր առանձին երկկողմ հանդիպումներ էլ են կայացել։