Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Նեթանյահուն գերազանցեց Հիտլերին»


Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողան, արխիվ

«Իրանն օժտված է Իսրայելի խելագար հարձակումներից պաշտպանվելու բոլոր օրինական, լեգիտիմ և բնական իրավունքներով», - այսօր Անկարայում, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով, Իսրայելը Իրանին հարվածեց՝ «չսպասելով միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտին»։

«Իսկ Գազայում ցեղասպանության հարցում Նեթանյահուն գերազանցել է Հիտլերին», - եզրափակել է Էրդողանը։

Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, հակադարձելով Թուրքիայի նախագահին, X-ում գրել է. - «Զավեշտալի է, որ բարոյականության և միջազգային իրավունքի մասին խոսում է մեկը, ով չի թաքցնում իր իմպերիալիստական հավակնությունները, ով ներխուժել է Սիրիայի հյուսիս և անօրինական կերպով տիրապետում է Հյուսիսային Կիպրոսին»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG