Մատչելիության հղումներ

Էրդողան. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա եղանակով


«Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա եղանակով», - APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հարցերին ի պատասխան ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը շեշտել է, որ գոհ է ներկայիս զարգացումներից. «Հաղթանակից հետո քամիներ են փչում: Եվ Թուրքիան գոհ է դրանից: Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա եղանակով», - հայտարարել է Էրդողանը:

Խոսելով խաղաղության գործընթացից Էրդողանն ասել է. «Ավելի քան 30 տարվա անկայունությունից հետո Հարավային Կովկասում բացվել է հնարավորության պատուհան՝ հարատև խաղաղության և անվտանգության համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG