Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը կարտացոլվի նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Թուրքիայի առաջնորդը հավաստիացրել է՝ Անկարան աջակցում է Երևանի և Բաքվի հաշտեցման ջանքերին:
«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին և հուսով ենք, որ այդ աշխատանքը կավարտվի որքան հնարավոր է շուտ։ Առաջընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում կարտացոլվի նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների վրա», - Էրդողանի խոսքերն են մեջբերում թուրքական լրատվամիջոցները։