Մատչելիության հղումներ

«Երբ քաղաքական որոշումը լինի, պատրաստ կլինենք սպասարկելու». ՊԵԿ նախագահը՝ Մարգարայի անցակետի շահագործման մասին


Ռուբինյան-Քըլըչ հանդիպում Մարգարայի անցակետում, 30-ը հուլիսի, 2024թ․
Ռուբինյան-Քըլըչ հանդիպում Մարգարայի անցակետում, 30-ը հուլիսի, 2024թ․

Մարգարայի անցակետը պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուսամ Բադասյանը։

Հարցին, թե երբվանի՞ց է անցակետը սպասարկելու այդ քաղաքացիներին, Բադասյանը պատասխանեց. - «Չգիտեմ, քաղաքական որոշում պետք է լինի»։

2022-ի հուլիսին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Հայկականի կողն արդեն վերակառուցել է հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ, սակայն պայմանավորվածությունից երկու տարի անց, նույնիսկ այս վերջին՝ հուլիսի 30-ին բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սեյդար Քըլըչի հանդիպումը չտվեց հարցի պատասխանը, թե ե՞րբ կիրականացվի այդ պայմանավորվածությունը։

Մարգարայի անցակետը, 30-ը հուլիսի, 2024թ․
Մարգարայի անցակետը, 30-ը հուլիսի, 2024թ․

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր հայտարարել է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները շարունակվում են, և մենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման դեպքում պետք է մեր սցենարը նախապատրաստենք։ Այժմ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Մենք կարող ենք կյանքի կոչել դրական սցենարն, այսինքն՝ բացել սահմանը Հայաստանի հետ», - նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG