Մատչելիության հղումներ

«Երազում էի հենց «Անորա»-ի պես ֆիլմի մասին». Օսկար-ի 97-րդ մրցանակաբաշխություն


Այս տարվա Օսկարը «Անորա»-ինն է։ Ռեժիսոր Շոն Բեյքերի ու նրա ֆիլմի հաղթանակը կինոակադեմիայի պատմության մեջ աննախադեպ է՝ 5 Օսկար՝ նույն ֆիլմի համար՝ լավագույն ռեժիսոր, լավագույն սցենարի ու մոնտաժի համար։ Իսկ գլխավոր դերակատար Մայքի Մեդիսոնը լավագույն գլխավոր դերասանուհին է։

«Ողջ կարիերայիս ընթացքում երազում էի հենց «Անորա»-ի պես ֆիլմի մասին։ Սա մեծ պատիվ է», - ասել է նա:

Այս տարվա Օսկարը մի քիչ էլ հայկական է՝ «Անորա»-ում երկու հայ դերասաններ են ոչ էպիզոդիկ դերերում՝ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը։

Եվ սա Օսկար ստացած միակ ֆիլմն է, որտեղ առատ հայերեն է հնչում, իհարկե, ավելի շատ փողոցի, ոչ գրական հայերենը։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Այս տարվա Օսկարը «Անորա»-ինն է
please wait

No media source currently available

0:00 0:05:00 0:00
Ուղիղ հղում

XS
SM
MD
LG