Մատչելիության հղումներ

Էր-Ռիյադում ընթանում են Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ՌԴ բանակցությունները


ԱՄՆ-ՌԴ բանակացություններ Էր-Ռիյադում, 18-ը փետրվարի, 2025թ․
ԱՄՆ-ՌԴ բանակացություններ Էր-Ռիյադում, 18-ը փետրվարի, 2025թ․

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում գտնվող The Ritz-Carlton հյուրանոցում այսօր առավոտից ընթանում է ԱՄՆ և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցություններն՝ Ուկրաինայի հարցով։

Դռնփակ հանդիպման ընթացքում կողմերը քննարկում են սևծովյան նախաձեռնության հնարավոր վերսկսումը, որը վերաբերում է Սև ծովում նավագնացության անվտանգությանը, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հացահատիկի համաձայնագրի թարմացումից բացի, կքննարկվեն պատերազմի ավարտի այլ «նյուանսներ» և «ասպեկտներ»։

Ռուսական պատվիրակությունը Էր-Ռիյադում, ինչպես հայտարարել է Ուշակովը, ներկայացնում են Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը և ԱԴԾ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։

Մարտի 23-ին Սաուդյան Արաբիայում տեղի ունեցավ նաև ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը, որի ավարտին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել է՝ «զրույցը կառուցողական էր և բովանդակալից, քննարկել ենք առանցքային հարցեր, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում»։

Բանակցությունների ֆոնին Մոսկվան ու Կիևը հաղորդում են ԱԹՍ հարվածների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG