Մատչելիության հղումներ

Էմիրությունները դուրս են բերում զորքերը Եմենից


Եմեն, արխիվ
Եմեն, արխիվ

Արաբական Միացյալ Էմիրությունները որոշել է դուրս բերել Եմենի հարավային շրջաններում տեղակայված իր ստորաբաժանումները։ Reuters-ի տեղեկություններով՝ այս որոշումը կայացվել է Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում ծագած լարման ֆոնին։

Նախօրեին Էր-Ռիյադը պաշտպանել էր 24 ժամվա ընթացքում Էմիրությունների զորքերը դուրս բերելու Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության պահանջը։ Եմենի Անցումային նախագահական խորհուրդը պնդում է, որ Աբու Դաբին աջակցում և զինում է երկրի հարավային շրջանները, այդ թվում՝ խոշորագույն նավահանգստային քաղաք Ադենը վերահսկող անջատականներին։

Իրադրությունն էլ ավելի էր սրվել, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիան հարվածել էր Եմենի հարավում գտնվող Մուքալա նավահանգստին՝ պնդելով, որ այդպիսով կանխում է եմենցի անջատականներին ԱՄԷ կողմից սպառազինության հերթական խմբաքանակի մատակարարումը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG