Մատչելիության հղումներ

ԵՄ-ն որոշ բացառություններով արգելել է բազմակի մուտքի Շենգենյան վիզաների տրամադրումը ՌԴ քաղաքացիներին


Եվրոպական հանձնաժողովը մի քանի բացառություններով արգելել է բազմակի մուտքի Շենգենյան վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին:

Բացառություն է արվել միայն Շենգենյան երկրներում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների մերձավոր ազգականների և տրանսպորտային ոլորտի աշխատողների՝ նավաստիների, բեռնատարների և ավտոբուսների վարորդների համար:

Հիմնավոր փաստերի դեպքերում բազմակի մուտքի վիզաներ կարող են տրամադրվել նաև անկախ լրագրողներին, մարդու իրավունքների պաշտպաններին և այլախոհներին:

Եվրահանձնաժողովը սա հիմնավորել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմով, կիբերսպառնալիքներով և ռուսաստանցիների կողմից վիզաների կանոնների հետևողական խախտումներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG