Մատչելիության հղումներ

ԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի քաղաքացիների «որոշակի խմբերի» համար առանց վիզայի ռեժիմը


ԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի քաղաքացիների «որոշակի խմբերի» համար առանց վիզայի ռեժիմը, հայտարարել է դաշինքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:

«ԵՄ արտաքին գործերի նախարարները շատ հստակ նշել են, որ Վրաստանում օրենքի գերակայության և մարդու իրավունքների իրավիճակը շարունակում է վատթարանալ», - հայտարարել է Կալլասը հավելելով, որ «ԵՄ դեսպանների նկատմամբ անձնական հարձակումները անընդունելի են և տեղ չունեն դիվանագիտության մեջ»։

«Հանձնաժողովը այս տարվա վերջին կներկայացնի զեկույց առանց վիզայի ճանապարհորդության ռեժիմի կասեցման մեխանիզմի վերաբերյալ։ Սա, նոյեմբերին նոր վիզային կանոնների ուժի մեջ մտնելու հետ մեկտեղ, մեզ հնարավորություն կտա կասեցնել որոշակի խմբերի համար առանց վիզայի ճանապարհորդությունը», - ասել է եվրոպացի պաշտոնյան՝ առանց հավելյալ մանրամասների։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 7-ին, Եվրախորհրդարանը հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը, որն առաջարկում է կասեցնել ԵՄ-ի և երրորդ երկրների միջև առանց վիզայի ճանապարհորդությունը Եվրահանձնաժողովի որոշմամբ, այդ թվում՝ մարդու իրավունքների խախտումների համար։

Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցությունը մասնավորապես կոչ է արել չեղարկել 1000-ից 2000 վրացի պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG