ԵՄ-ն և Ադրբեջանը համաձայնել են շարունակել կարծիքների փոխանակումը արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի շուրջ, այդ թվում՝ էներգետիկ և տրանսպորատային ոլորտներում համագործակցությունը խորացնելու ներուժի ուղղությամբ: Այս մասին ասված է Բրյուսելում անցած օրերին կայցած անվտանգության երկխոսության վեցերորդ հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությունում։
Նիստը համանախագահել են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Օլոֆ Սկուգը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Մասնակիցները անկեղծ և կառուցողական կարծիքներ են փոխանակել ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արտաքին և անվտանգության քաղաքականության արդիական հարցերի շուրջ։ Ողջունել են բարձր մակարդակով անցկացված վերջին հանդիպումները՝ ցույց տալով կողմերի համատեղ շահագրգռվածությունը երկկողմ հարաբերություններում նոր գլուխ բացելու հարցում», - հայտարարել են կողմերը։
Հայտարարությունում ԵՄ-ն նաև վերահաստատում է «Ադրբեջանից հուսալի գազի մատակարարման կարևորությունը» ԵՄ էներգետիկ անվտանգության համար:
«Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հետագա քայլերը», - ասված է ԵՄ-ի դիվանագիտական գերատեսչության կայքէջում հրապարակված հայտարարությունում։