Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ավելի քան 200 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին


Եվրամիությունը Հայաստանի համար Դիմակայունության և աճի ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորումն է հատկացնում՝ ավելի քան 200 միլիոն եվրո: Այս մասին Երևանում հայտարարեց ԵՄ ընդլայնման հարձերով հանձնակատար Մարթա Կոսը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Որը կաջակցի կապակցվածության, դիմակայունության և բիզնեսի զարգացման ոլորտում ներդրումներին: Սա վկայում է ՀՀ բարեփոխումների հստակ օրակարգին հավատարիմ լինելու և կարևոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու ձեր հստակ հանձնառության մասին», - ասաց Կոսը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը անցած տարի հայտնել էր, որ Եվրամիությունն ու Հայաստանը կանգնած են ուս-ուսի, հավելել, որ Բրյուսելն ու Երևանն այժմ մերձ են, քան երբևէ, որ կա շատ հավակնոտ գործընկերության օրակարգ, աճի և դիմակայունության ծրագիր, որի շրջանակներում 270 միլիոն եվրո է տրամադրվելու Հայաստանին:

Ֆոն դեր Լայենը ամռանը նաև համոզմունք էր հայտնել, որ Հայաստանը դերակատարություն է ունենալու Եվրոպայի ապագայում:

Կոսը նախքան Երևան ժամանելը Բաքվում էր: Տեղի իշխանությունների հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը:

Մարթա Կոսի և Մհեր Գրիգորյանի համատեղ հայտարարությունը
please wait

No media source currently available

0:00 0:01:37 0:00
XS
SM
MD
LG