Մատչելիության հղումներ

ԵՄ կքննարկի Վրաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը


ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարները դեկտեմբերի 16-ին Բրյուսելում նախատեսված հերթական նիստի ժամանակ քննարկելու են Վրաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, նշված է ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության կողմից այսօր տարածված հայտարարության մեջ։

«Ժողովրդավարությունից նահանջը և իշխանությունների կողմից քաղաքացիների դեմ կիրառվող բռնաճնշումները չեն կարող ԵՄ հետ հարաբերություններում հետևանքներ չունենալ։ Ցանկանում ենք հիշեցնել, որ հենց «Վրացական երազանքի» որդեգրած քաղաքական կուրսն էր, որ հանգեցրել է Վրաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացի փաստացի դադարեցման», - նշված է հայտարարության մեջ։

Վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու շուրջ բանակցություններին չի մասնակցի։

Ավելի վաղ Եվրախորհուրդն ինքն էր հայտարարել, որ Վրաստանի ինտեգրացիոն գործընթացը փաստացի դադարեցվել է իշխող «Վրացական երազանքի» գործողությունների պատճառով։

Բրյուսելը և եվրոպական այլ մայրաքաղաքներ շեշտել էին, որ չեն կարող աջակցել Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցություններին, եթե երկիրը, մասնավորապես, չեղյալ չհայտարարի եվրոպական արժեքներին և սկզբունքներին հակասող օրենքները, նրանց թվում՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG